ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին

ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետինԱսում են, թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին։ Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։ ՈՒ քանի որ խոր անհայտություն ու անորոշության է, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորի վրա «բոչկա են գլորում»՝ պատգամավորից մինչև ընտրովի ու նշանակովի պաշտոններ։ Առավել քիչ հավակնոտ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ Սերժ Ազատիչը պետք է մի բան մտածի, «ջնջի, նոր տողից սկսի, քանի որ այսպիսի թիմով որևէ բանի հասնել հնարավոր չէ»:

Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով