Սուրեն Խաչատրյանի վրա կրակողները (Photo)

լիցկաՍյունիքի մարզպետը մինչ օրս չի խոսում իր դեմ մահափորձ կատարողի մասին:

Politik.am: ՎԱՐԿԱԾ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու  դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ: Այս մասին Politik.am-ը տեղեկանում է ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքից:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ երեկ՝ հուլիսի 1-ին,  «Ա1+»-ի կայքը գրել էր.

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին տեղի ունեցած կրակահերթի գործը հանձնվել է ԱԱԾ` Գլխավոր դատախազությունից ստացված գրավոր ծանուցմամբ: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր Գլխավոր դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանելով պատճառները, նշեց, որ դա շատ լայն եզրակացությամբ է եղել: Թե ինչ էր նշանակում լայն եզրակացություն, պարոն Հակոբյանը միայն ասաց. «Համբերեք մի քիչ»»:

Նշենք, որ միայն հուլիսի 1-ին է հայտնի դարձել, որ Սուրեն Խաչատրյանի դեմ  սպանության փորձի գործը հանձնվել է ԱԱԾ-ին: Այս մասին գրել է «168 ժամ» թերթի կայքը:

Այսօր արդեն ազգային անվտանգության ծառայությունը հանրությանը ներկայացրեց մահափորձի մեջ կասկածվող անձի ֆոտոռոբոտը, որում պատկերված, ինչպես նաև հայտարարության  մեջ նկարագրված անձը բավականաչափ նմանություն ունի ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին:

ՓԱՍՏ: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մինչ օրս չի խոսել այն մասին, թե ով կարող էր լինել իր մեքենայի վրա կրակողը: Խաչատրյանը նաև իր հարցազրույցներում չի խոսել, թե տեսե՞լ է արդյոք կրակողին: Նյութ` 1, նյութ` 2:

նկարներ

Վարկած 1: Ուշագրավ է, որ հենց այսօր հետախուզում հայտարարվեց նկարում պատկերված անձի նկատմամբ, սակայն մինչ երեկ որևէ խոսք չէր գնում այս գործի մասին: Լուսանկարում պատկերված քաղաքացիներից առաջինը, ով բավականին նման է  հետախուզվողին Գորիսի նախկին քաղաքապետն է: Սամվել Հարությունյանը  հասարակությանը առավել հայտնի իր ընդդիմադիր կեցվածքով: Հարությունյանը Սյունիքի մարզում այն եզակի մարդկանցից է, ով անխնա քննադատում է Սուրեն Խաչատրյանին: Հետաքրքրական է, որ ֆոտոռոբոտը բավականին նման է իրեն: Հետաքրքիր է Հարությունյանը այս գործով երբևէ հարցաքննվե՞լ է: Գոնե մեզ հայտնի չէ: Չենք բացառում, որ հնարավոր է Հարությունյանը համարվի պոտենցյալ թիրախ, քանի որ ինչպես վերը նշեցինք միայն նա է հրապարակային սուր քննադատության ենթարկել Խաչատրյանին (նույնիսկ թշնամական մթնոլորտ է ստեղծվել այս երկու անձանց միջև):

Վարկած 2: Նույն նկարում երկրորդ անձը ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է, ում դժվար թե լինի մեկը, ով կկասկածի Սուրեն Խաչատրյանի գործում մասնակցություն ունենալու մեջ: Սոցիալական ցանցերում օգտատերերը առաջինը, որ նկատեցին նմանությունը դա հենց Լեռնիկ Ալեքսանյանի նկարն էր: Այս վարկածը ամենից փոքր հավանականությունն ունի (Գրեթե 0):

Վարկած 3: Իսկզբանե Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցները հասարակության լայն զանգվածները դրեցին կասկածի տակ և, նույնիսկ, տեսակտներ հնչեց, որ Սուրեն Խաչատրյանն է  կազմակերպել այդ ամենը: Եղան նաև փաստաբաններ, որոնք կարծիք հայտնեցին, թե հնարավոր է հանցագործությունը  ձևական բնույթ կրի:

Այս վարկածն ամենաիրատեսականներից մեկն է, քանի որ կրակահերթն արձակվեց այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները սկսել էին քննել Սուրեն Խաչատրյանի տղայի մասնակցությամբ քրգործը: ԶԼՄ-ների փոխանցմամբ Տիգրան Խաչատրյանը մասնակցություն է ունեցել այդ գործում, որի հետևանքով երկու քաղաքացու առողջությանը ծանր վնաս էր հասցվել:

Վարկած 4: Այնուամենայնիվ, որպեսզի հասարկությունը տպավորություն չստանա, թե իրավապահ համակարգը չի ցանկանում բացահայտել այս գործը, հնարավոր է ֆոտոռոբոտում պատկերված անձի նման մեկին «գտնել», ով դառնացած դեմքով տեսախցիկի առաջ կհայտնի, որ ինքն է եղել կրակողը և ցավում կամ չի ցավում կատարվածի համար:

Հ.Գ. Այս նութը կառուցված է փաստերի հիմման վրա և առաջ է քաշված հնարավոր վարկածներ:  

 


Այս թեմայով