Home » ՄԱՄՈՒԼ » Խաչատուրովը պայման է դրել Սեյրան Օհանյանի առաջ

Խաչատուրովը պայման է դրել Սեյրան Օհանյանի առաջ

խաչատուրով-սեյրանՅուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին, մինչեւ որդուն տեսնի գեներալական սպայակույտի մեջ:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելու կապակցությամբ քաղաքական եւ հանրային շրջանակներում երկու վարկած  շրջանառվեց: Առաջինը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերան էր, երկրորդը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետի ավարտից հետո Մովսես Հակոբյանին գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:

«ՉԻ» տեղեկություններով՝ Յուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին այնքան ժամանակ, մինչեւ իր որդուն չտեսնի գեներալական սպայակույտի մեջ:

«ՉԻ»ա ղբյուրների փոխանցմամբ՝ Գրիշա Խաչատուրովը Մոսկվայի զինվորական ակադեմիայում մասնակցում է գեներալական դասընթացների եւ հավակնում է հայոց բանակի կորպուսի հրամանատարի պաշտոնին: Նրա գեներալ հայրը, փաստորեն, պատրաստվում է իր կոչումը ժառանգաբար փոխանցել որդուն եւ նոր միայն հանգիստ խղճով հեռանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,220 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy