Ռուսաստանը Երևանի ցույցերում քաղաքական աստառ է տեսնում

լավրովՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր` հուլիսի 5-ին, անդրադարձել է Երևանի Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձություններին` էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը կրկին անգամ համարելով տնտեսական բնույթի հարց:

 

Լավրովը նկատել է, որ շատ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը՝ ազգային օրակարգը ձևավորելու հարցում, այդ թվում՝  խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ:

«Դուք գիտեք՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում… Կա նաև գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, սակայն այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են, բայց ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- նշել  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարաը:

 

 


Այս թեմայով