Սերժ Սարգսյանը չի մասնակցել իր ծննդյան արարողությանը

սերժՍերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի զավեշտը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծնունդն էր: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները, նաև որոշ նախարարներ, ԱԺ նախագահը, ավանդույթի համաձայն, նշել են ռեստորանում: Այս անգամ՝ «Արքայաձորում», խմել են «նախագահ ջանի» կենացը, սիրո խոստովանություններ, մաղթանքներ շռայլել, ուշի ուշով հետևել, թե ով ինչպես և ինչքան է սիրում նախագահին, մի խոսքով՝ քծնանքի բուռն մրցավազք: Սակայն զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել սրան, նա մտերիմների նեղ շրջանակով այլ տեղում է նշել իր 61-ամյակը:

«Արքայաձորում» չի եղել վարչապետը, ինչից հանրապետականները եզրակացրել են, որ նախագահի հետ է:

Ամենայն հավանականությամբ, նախագահի հետ են եղել նաև Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ նախկին և ներկայիս նախագահները»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 242 անգամ
 


Այս թեմայով