Միհրան Պողոսյանը անհարմար վիճակում է հայտնվել

Միհրան«Մենք Միհրան Պողոսյանի պես տարվա մեծ մասը տարբեր ծրագրերի միջոցով չենք «թռնում» երկրից, որ հետախուզեն»: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող պաշտոնյաներն ավելի մեծ տեղ են տալիս ինքնագովազդին, քան աշխատանքի իրական արդյունավետությանը: Ու այդ պատճառով էլ, երբ ՀՀ քաղաքացին բախվում է պետական որեւէ գերատեսչության, իր կաշվի վրա է զգում անարդարության, անկազմակերպվածության ու անհեթեթ որոշումների ողջ ծանրությունը: Նկատենք, որ PR գործերում իր նախարարից հետ չի մնում նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:

Բայց կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթի օրինակով մեզ համար հասկանալի դարձավ, թե ինչքան ծիծաղելի մակարդակի վրա է դրված մեր երկրում ԴԱՀԿ ծառայությունը: Ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանը հունիսի 24-ին միանգամից 4 որոշում է կայացրել մեր մասին. նախ՝ մեզ որոշակի գործողություններ պարտավորեցնելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դրամական միջոցների, ապա՝ նաեւ գույքի վրա արգելանք դնելու մասին: Հետաքրքիր է՝ ԴԱՀԿ-ն այդ ի՞նչ մեթոդներով է փնտրել «Ժողովուրդ»-ին, չի գտել, որ հետախուզում հայտարարելու միջոցով է կարողացել արդյունքի հասնել: Ի վերջո, մեր տեղը հայտնի է բոլորին:

Մենք Միհրան Պողոսյանի պես տարվա մեծ մասը տարբեր ծրագրերի միջոցով չենք «թռնում» երկրից, որ հետախուզեն: Տեղում ենք»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:  

Դիտվել է 989 անգամ
 


Այս թեմայով