Մելիքգյուղի ոսկու հանքավայում ստուգումներ է սկսվել. ԲՆ-ն կկասեցնի՞ «Մեգո Գոլդ»-ի իրավունքները

ոսկու հանքԱվելի վաղ գրել էինք, որ Politik.am-ին հասած ստույգ տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիքգյուղի ոսկու հանքավայում սկսվել են ինտենսիվ շինարարական աշխատանքներ:

Ահազանգող համայնքը խիստ զայրացած   և  անհանգստացած է գյուղապետ Մկրտչյանի  երկակի խաղի պատճառով:

«Մեգո  Գոլդ» ընկերության իրավունքները, որը շինաշխատանքներին իրակնացնողն է,  ըստ պետական լիազոր մարմինների հետ ունեցած պայմանագրի  և հանքարդյունահանման  իրավական փաստաթղթերի  փաթեթի  սպառված են 2015թ- հունվարից և  պետք է դադարեցված համարվեին: Սակայն շինաշխատանքները դեռևս շարունակվում են:

Politik.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր բնապահպանության նախարար Արամային Գրիգորյանին՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է շինաշխատանքները շարունակվում:

Մեր գրությանն ի պատասխան,  բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խ. Աղաբեկյանը տեղեկացրեց.

« Ի պատասխան Ձեր  2015թ. հունիսի 15-ի գրության, հայտնում եմ, որ ներկայում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվում «Մեգո Գոլդ»  ՍՊԸ -ում: Ստուգումներից հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք  ծանոթանալ ՀՀ բնապահպանության  նախարարության պաշտոնական  կայքից»:

Հուլիսի 2-ի դրությամբ, ստուգումների մասին դեռևս հրապարակում չկա նախարարության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ  «Մեգո Գոլդ»  ՍՊԸ-ն կողմից ներկայացված «Թուխմանուկի ոսկու  (կենտրոնական տեղամաս)  հանքավայրի շահագործման» փոփոխված աշխատանքային նախագծի վերաբերյալ առկա է ՇՄԱԳ փորձաքննության
11.12.2014 թ., թիվ ԲՓ 93  բացասական եզրակացությունը, որտեղ  որպես հիմնավորում  լիարժեք  և հանգամանալից  բերված են ոչ միայն Մելիքգյուղ համայնքին, այլև Հանքավանի ջրաբանական արգելավայրին  սպասվող   վտանգները:

Խնդիրը Politik.am-ի օրակարգում է:

Դիտվել է 238 անգամ
 


Այս թեմայով