Միջադեպ Բաղրամյան պողոտայում (Ուղիղի միացում)

БезымянныйՔիչ առաջ (21:50-ի դրությամբ) Բաղրամյան պողոտայում միջադեպ տեղի ունեցավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և ցուցարարների մասնակցությամբ: Ցուցարարներից մեկը բարիկադների վրայից հայտարարեց, որ ցույցը կրում է ապաքաղաքական բնույթ և խնդրեց պողոտայում իջեցնել Եվրոպական միության դրոշները: Կոչից հետո մի քանի քաղաքացի մոտեցան Պարույր Հայրիկյանին, ում ձեռքում ևս կար ԵՄ-ի դրոշ և խնդրեցին, որպեսզի այն իջեցնի: Հայրիկյանն ընդդիմացավ և մի երիտասարդի ընդառաջ գնաց, որն էլ վազքով հեռացավ միջադեպի վայրից:

22:10-ի դրությամբ՝ ցուցարարները հասան նրան, որ Պարույր Հայրիկյանն ու իր թիմակիցները իջեցրին ԵՄ-ի դրոշները: ԱԻՄ առաջնորդը դրոշների պարզելը մեկնաբանեց նրանով, որ հունիսի 23-ին ոստիկանության կողմից բռնության ենթարկված քաղաքացիները դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան և իր քայլը ի նշան ՄԻԵԴ դիմելուն աջակցություն ցույց տալու համար է:

22:20-ի դրությամբ՝ Բաղրամյան պողոտայում դեռևս վիճաբանություն է և Պարույր Հայրիկյանը չի պատրաստվում լքել ցուցարարների շարքերը:

22:30-ի դրությամբ՝ Պարույր Հայրիկյանի կողմնակիցները առանձնացան Բաղրամյան պողոտայում և քննարկում են իրականացնում: Ցուցարարների շրջանում կրքերը հանգստացան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Դիտվել է 1,786 անգամ
 


Այս թեմայով