Տիգրան Ուրիխանյանը պահանջում է քրեական գործ հարուցել

ուրիխՏիգրան Ուրիխանյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր ուժերի  մարաթոնն սկսված է։ Նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունն առավել ակտիվ է սոցիալական հարցերում: Կուսակցության  ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին, պահանջելով հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ բացատրություն տալ ՀԷՑ-ում տեղի ունեցած «գողության» վերաբերյալ իր հայտարարության առթիվ, տեղեկություններ և փաստեր տրամադրել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատժելու նպատակով: «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևն էլ դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 10-ին, ժամը 17:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ՀՀ կառավարության և էներգետիկայի նախարարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 224 անգամ
 


Այս թեմայով