Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է Արևմտյան Հայաստանում կոնկրետ նպատակով քայլ կատարել

 Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում գյումրեցիներին ոտքի կանգնելՀովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ:

Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ: Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա, Ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»: Պիտի արձանագրենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ նպատակով քայլ է կատարում և որի իրագործման արդյունքում նա կարող է Հայաստանին լուրջ և հեռանկարային օգուտ տալ»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով