Կրկին պայթյուն՝ գազալցակայանում. երիտասարդը 90 տոկոս այրվածք է ստացել

Կրկին պայթյուն՝ գազալցակայանում. երիտասարդը 90 տոկոս այրվածք է ստացելԱյժմ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, բենզալցակայան է պայթել: Պայթյունի հետեւանքով լցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան:

Այժմ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում: Երիտասարդի մոտ առկա է 90 տոկոս այրվածք, վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր: Սա վերջին 1 ամսվա ընթացքում 5-րդ դեպքն է, օրեր առաջ Չարենցավանում էր գազալցակայան պայթել, աշխատակիցը մահացել էր:

Դրանից առաջ Էջմիածնում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում, Հակոբյանի եղբայրը երեկ մահացել է: Դրանից առաջ էլ եւս 2 դեպք էր եղել, արդյունքում դարձյալ զոհ, վիրավորներ: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել փորձաքննություն չանցած լցակայաններում, որտեղ խախտված են եղել տեխնիկական շահագործման կանոնները:

Հավելենք, որ լցակայանները հիմնականում պատկանում են պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին, այդ պատճառով էլ նրանք անարգել անօրինական գործունեություն են ծավալում՝ մարդկանց կյանքը վտանգելով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 149 անգամ
 


Այս թեմայով