ՀԱՕԿ-ի ճիշտ որոշումը


03«Հայաստանը ներկայացնող մարզիկները լավ հնարավորություն ունեն Հայաստանի դրոշը ծածանելու Բաքվի մարզական համալիրներում»:

Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ)  գործկոմի նիստում որոշում է ընդունվել, որ հայկական պատվիրակությունն այդուամենայնիվ կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին: Այս որոշման հետ կապված եղան տարբեր կարծիքներ: Դա վկայում էր  նաև որոշման կայացման բուռն քննարկուները:

 Օլիմպիական խաղերին մասնակցելու որոշոմանը հետևեց ադրբեջանական պարզունակ քայլը՝ կապված մայիսի 9-ի  շքերթի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթի լուսանկարներում Հայաստանի դրոշն անհետացել էր: Այս խնդրին անդրադարձել էր   BBC-ն: «Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում Հայաստանի դրոշը, որը պարզ երևում էր ուղիղ հեռարձակման ժամանակ, անհասկանալիորեն անհետացել է»,-գրել էր բրիտանական լրատվամիջոցն ու չէր կարողացել պարզաբանում ստանալ Ադրբեջանի ՊՆ-ից: Թեման այնքան քննարկվեց, որ ֆեյսբուք սոցիալական կայքի հայ օգտատերերը սկսեցին ծաղրանկարներ պատրաստել և մեծ արագությամբ տարածել վիրտուալ տիրույթում:

Հիմա  Հայաստանը ներկայացնող մարզիկները լավ հնարավորություն ունեն Հայաստանի դրոշը ծածանելու Բաքվի մարզական համալիրներում: ՀԱՕԿ-ի որոշումը գնալով էլ ավելի կարևոր է դառնում, իսկ մարզիկների պատրաստվածությունը կտեսնենք առաջիկայում:

Նշենք, որ  Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն ողջունել է ՀԱՕԿ-ի հայտարարությունն  այն մասին, որ ՀԱՕԿ-ը  վերջնականապես  հաստատել  է  այս տարվա հունիսին  Ադրբեջանի  մայրաքաղաք  Բաքվում  կայանալիք  Եվրոպական խաղերին  իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Բաքու 2015-ը տեղի կունենա հունիսի 12-ից  28-ը  :  Մարզական  ծրագրում  ընդգրկված  20 մարզաձևերից  12-ը մարզիկներին Ռիո 2016-ի  համար   որակավորման  հնարավորություն  կտա : Հայաստանը  ներկայացնող մարզիկներն  6 մարզաձևում են  իրենց ուժերը չափելու մրցակիցների հետ:

Կապը հեղինակի հետ՝ politik.newsarm@gmail.com: 

Դիտվել է 309 անգամ
 


Այս թեմայով