Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Սանիտեկ»-ի պատճառով Նոր Նորքն ամբողջությամբ ծխի մեջ է. շենքերը չեն երևում (Photo)

«Սանիտեկ»-ի պատճառով Նոր Նորքն ամբողջությամբ ծխի մեջ է. շենքերը չեն երևում (Photo)

89Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները առավոտյան արթնացել են և տեսել, որ իրենց շենքերին հարակից մյուս բոլոր շենքերը ծխի մեջ կորած են:  Oրինակ` Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածից  8-րդ զանգվածը չի երևացել:

Politik.am-ը տեղեկացավ, որ ծխի աղբյուրը Երևանի Էրեբունի վարչական շրջանին կից Մուշավան թաղամասում է:

Աղբահանություն իրականացնող  «Սանիտեկ» ընկերությունը աղբի այրում է իրականացրել և դեռևս չպարզված հանգամանքներում այրված զանգվածը, որը քիմիական արտանետումներ է արձակել տարածվել է Նոր Նորքում:

Կա վարկարծ, որ այրման հետևանքով արտանտեսված ծուխը քամին է հասցրել մյուս թաղամասեր, սակայն դեռևս հարց է, ինչպե՞ս  են աղբի այրումն իրականացրել չհաշվարկելով նման  հարցը:

Հավանականությունը մեծ է, որ ծխում կան քիմիական տարրեր, որոնք էկոլոգիապես վտանգավոր են:

 

Безымянный

 

Դիտվել է 587 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy