Հովիկ Աբրահամյանը Գագիկ Խաչատրյանի դեմ է դուրս եկել

Հովիկ-գագիկՀովիկ Աբրահամյանն ուզում է թուլացնել Գագիկ Խաչատրյանի դիրքերը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին:

Երեկ, երբ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց. «Նման տեղեկատվության չենք տիրապետում»:

Իշխանական շրջանակներում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը շատ ավելի ազդեցիկ դեմք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այնուամենայնիվ, նույն շրջանակները չեն բացառում, որ վարչապետին հաջողվի իրականություն դարձնել իր ցանկությունը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 349 անգամ
 


Այս թեմայով