Ջրի գինը չի թանկանա. ՀԾԿՀ-ը հուլիսի 7-ին նիստ է հրավիրել

Ջրի գինը չի թանկանա«Երեւան ջուր» ընկերությունը որոշել է հրաժարվել ջրի սակագինը բարձրացնելու իր մտադրությունից եւ այդ մասին գրություն է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Մասնավորապես, ՀԾԿՀ-ին ուղղված գրության մեջ ասվում է.

«Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններիմատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողնել սակագինը»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Երեւան ջուր» ընկերության գրությունը կքննարկի հուլիսի 7-ին իր նիստում եւ կվերահաստատի նախկին սակագինը:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով