«Երևան Ջուր»-ը բաժանորդների վրա օդ է վաճառում (Video)

դիտակԱրարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչները դժգոհում են «Երևան-Ջուր»  ընկերության մատուցած ծառայություններից: Ինչպես Politik.am-ին տեղեկացնում են գյուղի բնակիչները` արդեն մեկ տարի է ինչ իրենք չեն կարողանում բնականոն օգտվել խմելու ջրից, քանի որ մշտապես խնդիրներ են առաջանում ջրամատակարարում իրականացնող ընկերության կողմից և ամբողջ գյուղին ջուրը չի բավականացնում:

Գյուղացիների պնդմամբ՝  հաճախ ջուրը այնքան քիչ է լինում, որ նրանք հերթով են ջրից օգտվում: Հաճախ բացելով ծորակը ստիպված են լինում մեկից երկու րոպե սպասել, իսկ այդ ընթացքում ծորակից օդ է  դուրս գալիս, իսկ  ջրաչափի ցուցիչը ցույց է պտտվում է այնպես, ինչպես հոսող ջրի պարագայում:

Politik.am-ը խնդրի վերաբերյալ կդիմի ջրամատակարարում իրականացնող ընկերությանը:

Դիտվել է 137 անգամ
 


Այս թեմայով