Հովիկ Աբրահամյանի տղան դերի մեջ է (Photo)

արգամիկ1Այսօր ես առաջին անգամ Արտաշատ քաղաք մտա որպես Արտաշատի քաղաքապետ:

 

Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է վարչապետ  Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը:

Մոմ վառեցի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, խնդրեցի Աստծո օրհնությունը և գնացի քաղաքապետարան:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի համաքաղաքացիներին` այս բարձր վստահության և պատասխանատվության համար: Շնորհակալ եմ նախկին քաղաքապետերին` իրենց կատարած աշխատանքի համար: Գիտակցելով պատասխանտվության մեծ բաժինն ու ծանոթ լինելով քաղաքում առկա խնդիրներին` անցնում եմ Արտաշատի քաղաքապետի պարտականությունների կատարմանը:
Սիրելի՛ արտաշատցիներ, հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան իմ էջի միջոցով շարունակելու եմ ներկայացնել իմ աշխատանքներն ու Արտաշատում առկա խնդիրները, լինելու եմ հնարավորինս օբյեկտիվ և բաց: Հուսով եմ` կլինեմ ձեր ուշադրության կենտրոնում սիրելի լրատվամիջոցներ:

հովիկ-արգամ1

 


Այս թեմայով