Ծեծել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուին

Ծեծել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուինՄայիսի 31-ին` ժամը 16.45-ին, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:

«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները քիչ առաջ հաստատել են նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ թեկնածուի տված հաղորդման հիման վրա արդեն իսկ պարզվել է նրան հարվածողի անձը: Դա Կարապետ Մկրտչյանն է: Ոստիկանությունում այս փաստով  կատարվում է հետաքննություն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 


Այս թեմայով