Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo Ապարան-Աշտարակ ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը տեղում մահացել է

Photo Ապարան-Աշտարակ ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը տեղում մահացել է

Ապարան-Աշտարակ ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը տեղում մահացել էՄահացած վարորդը Վրաստանի քաղաքացի է:

Հունիսի 1-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Մ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից այգին (150 մ):

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

 

  

 

Դիտվել է 82 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy