Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մի օր էլ կպահանջեն, որպեսզի վճարենք ՀԷՑ-ի աշխատակիցների կանանց օգտագործած օճառի համար.Նաիրա Զոհրաբյան

Մի օր էլ կպահանջեն, որպեսզի վճարենք ՀԷՑ-ի աշխատակիցների կանանց օգտագործած օճառի համար.Նաիրա Զոհրաբյան

Naira-ZohrabyanԻշխանությունների համար կարծես արդեն վերջնական որոշում է Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Իշխանությունների նման որոշումը սակայն դեռևս անհասականալի է մնում: Հանրութայն շրջանում արդեն իսկ իշխանությունների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք էր և այս որոշումն  էլ կարծես հանրության «համբերության բաժակի» վերջին կաթիլն է լինելու: Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, ըստ որոնց սա իշխանությունների կողմից փորձ է ստուգելու հանրության վերաբերմունքը: Միևնույն ժամանակ  թանկացման հարցը դեռևս վերջնական որոշված չէ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ սա հնարավոր թանկացում է, այլ վստահ է, որ այն անխուսափելի թանկացում է.«Ես  այլևս չէի  օգտագործի  հնարավոր  թանկացում : Ես  կօգտագործեի  անխուսափելի թանկացում, որովհետև արդեն  իսկ  ակնհայտ է  , որ  էլեկտրաէներգիաի սակագինը  թանկանալու է : Իհարկե,  այն  չի  թանկանա  ներկայացված  հայտի  սահմաններում ՝ 17  դրամ : Որովհետև  այս  շոուն ամեն  տարի  կրկնվում է, հայտատու  կազմակերպությունները ներկայացնում են  առավել  մեծ  գին, այնուհետև մեր  իշխանությունները, հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը(ՀԾԿՀ)  տիտանական  ջանքերի  արդյունքում, հանուն ՀՀ քաղաքացու  կարողանում են հասնել  նրան, որ  էլեկտրաէներգիան  թանկանա 6-7 դրամով : Կարծում եմ՝ այս տարի  ևս  չի  լինի   բացառություն, մենք  կանցնենք  նույն  էպոպեայի միջոցով  և  կներկայացվի, որ  ՀՀ  քաղաքացին կկողոպտվի  ոչ թե  17  դրամով, այլ 7, 6  դրամով : Սա  հարցի  մի կողմն է»,-այս մասին  Նաիրա Զոհրաբյանն ասաց  Politik.am-ի հետ զրույցում:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իր ղեկավարած քաղաքական ուժի համար անընդունելի է թանկացման համար ներկայացված հիմնավորումները.«Բարգավաճ Հայաստանի   համար  բացարձակապես  անընդունելի է  այն  հիմնավորումները, որոնց մենք  մաս  առ  մաս  ծանոթանում  ենք  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի ներկայացրած  հայտից : Ես, որպես  ՀՀ  քաղաքացի  կտրականապես  հրաժարվում եմ  վճարել , օրինակ ՝ վատ  մենեջերների  գործունեության, իրենց  արտասահմանյան  գործուղումների, իրենց  մեքենաները լվանալու ծախսերի, իրենց  շքեղ  առանձնատների համար, որից  պարզվում է, որ  այդ  ներառված  է  սակագնի մեջ»,-ասաց Նաիրա  Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ  եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կպահանջեն, որպեսզի հանրությունը վճարի ՀԷՑ-ի  ներկայացուցիչների կանանց օգտագործած օճառների համար:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ուսումնասիրում է Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերության հայտը, իսկ ՀԷՑ-ը հանձնաժողովի հայտում առաջ է քաշել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առաջարկը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք և երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի  թանկացման։ Սրան զուգահեռ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում նույն պահանջով ակցիաներ են եղել:

Դիտվել է 100 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy