Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մհեր Սեդրակյանը ապօրինի շինարարություն է սկսել (Photo)

Մհեր Սեդրակյանը ապօրինի շինարարություն է սկսել (Photo)

Երևանում շինաշխատանքները կատարվում են սահմանված կարգի խախտմամբ:

Politik.am: ՓԱՍՏ: Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ հրապարակում, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը շինաշխատանքներ է սկսել: Politik.am-ի լուսանկարներում պարզ երևում է, որ շինարարական աշխատանքների մասին իրազեկող ոչ մի ցուցանակա չկա տարածքում, չկա նաև շինթույլտվության որոշումը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված: Չի կարելի բացառել, որ Մհեր Սեդրակյանը, ում պատկանում է  վերը նշված  հրապարակին հարող գրեթե բոլոր վաճառքի և սպասարկման կետերի սեփականության իրավունքը, շինաշխատանքները սկսել է առանց թույլտվության:

Բազմիցս ենք գրել, որ Երևանում շինաշխատանքները կատարվում են սահմանված կարգի խախտմամբ: Այս անգամ ևս բացառություն չի, սակայն ուշագրավն այն է,  թե ինչպես են նշված վայրում արտոնել շինարարություն իրականացնելը, քանի որ  «Սասունցի Դավիթ» հրպարակի ճարտարապետական տեսքը աղճատվում է(Տես ստորև ներկայացված քարտեզում):

Նշենք նաև, որ «Կայարանի շուկա»-ն նույնպես պատկանում  է Մհեր Սեդրակյանին:

02

IMG_0241

IMG_0249IMG_0250IMG_0252

 

Դիտվել է 383 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy