Մենք, որ կյանք ենք ստեղծում, պետք է պաշտպանենք մեր ստեղծածը՝ երեխաներին. Օմբուդսմեն

կարեն անդրեասյանՀունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Տոնի խորհուրդն աշխարհի երեխաներին պատերազմի վտանգից զերծ պահելն է, նրանց առողջությունը պահպանելը, պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը:
Անհրաժեշտ է, սակայն, երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Մշտապես հիշել, որ մեր երկրում դեռ կան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ, առանց ծնողական խնամքի մնացած, բռնության ենթարկված և հաշմանդամ երեխաներ, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներ, ովքեր զգում են պաշտպանության կարիք ավելի, քան մյուսները:
Շնորհավորելով բոլոր երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ՝ մաղթում ենք նրանց անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

 


Այս թեմայով