Իշխանական ողջ էլիտան՝ Արտաշատում (Photo)

սերժ-հովիկ-գալուստՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց և Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ու բարերարությամբ և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:

Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով և դարձյալ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:

 


Այս թեմայով