Աշոցքի գյուղացիները Սաշիկ Սարգսյանի դեմ բողոքի ակցիա կկազմակերպեն

աշոցք-սաշիկԱմասիայի ու Աշոցքի գյուղացիները  պատրաստվում են նորից դուրս գալ բողոքի ակցիայի: Aravot.am-ն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել այս տարածաշրջանի բնակիչներից առ այն, որ կաթ մթերող ընկերությունները հիմա  էլ հրաժարվում են գյուղացիներից կաթ գնել:

Պատճառը, ըստ նրանց, այն է, որ  վերջիններս սկսել են Չեռնոբիլից  Հայաստան ներկրված կաթի փոշի գնել: Գյուղացիների  պնդմամբ, այս դեպքում մեկ լիտր կաթ ստանալը մթերողների վրա նստում է  բավական էժան՝ 80 դրամ, իսկ գյուղացիներից իրենք պատրաստվում են հունիսի մեկից մեկ լիտր կաթը գնել 130 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն:

Մեզ ահազանգած գյուղացիների բողոքելով, Չեռնոբիլից մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, ներկրողը, նրանց պնդմամբ ՀՀ նախագահի եղբայրն է: Գյուղացիները վրդովված են,  որ սա վերջապես կքայքայի գյուղատնտեսությունը ու կստիպի գյուղացիներին արտագաղթել հայրենիքից: Նրանց վստահեցմամբ, կաթի փոշուց  ստացվող կաթնամթերքը կասկածելի որակ ունի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

Դիտվել է 438 անգամ
 


Այս թեմայով