Սուրեն Խաչատրյանի տղան կրկին ազատության մեջ

տիգրան խաչատրյանԴատախազի որոշումն արդեն ուղարկվել է ՔԿՀ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկող դատախազն այսօր վերացրել է Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և նրան կալանավորումից ազատ արձակելու որոշում կայացրել՝ գտնելով, որ կալանքի համար հիմքեր չկան:
Ի դեպ, խափանման այլ միջոց Տիգրան Խաչատրյանի նկատմամբ չի կիրառվել:
Դատախազի որոշումն արդեն ուղարկվել է ՔԿՀ, ուստի՝ չի բացառվում, որ առաջիկա րոպեներին Տիգրան Խաչատրյանը կազատվի:

 

Դիտվել է 177 անգամ
 


Այս թեմայով