0038 հրամանով կանխվել է բանակի հնարավոր ներգրավումը քաղաքական գործընթացներին. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ սկսված դատաիրավական գործընթացում գործ ունեն տերմինաբանական մանիպուլյացիայի հետ:

«Այսինքն՝ բանակն ապահովել է ներքին անվտանգությունը և երկրորդը՝ 0038 հրամանագիրը և մարտի 1-ի բանակի չներգրավումն ուղիղ հակասության մեջ են, չեք նկատո՞ւմ: Այդ հրամանի հիմնական ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել ներքաղաքական ներգրավվածությունից: Մարտի 1-ին բանակի ներգրավումը եղել է այնքանով, որ նա ապահովել է պետական մարմինների անվտանգությունը, և չկա որևէ փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին: Երեկ ՀՔԾ պետը ասում է ՝ այսքան փամփուշտներից, պարկուճներից այսքանն իդենտիֆիկացվել է, այսքանը՝ չէ և այլն, սա արդեն բացարձակ մանիպուլյատիվ դաշտում է»,- նշեց նա:

Փաստաբան Հայկ Ալումյանը հորդորեց՝ մի պահ պատկերացնել 2008-ի հայտնի դեպքերի շրջանը, մասնավորապես՝ ոչ թե պատկերացնել մարտի 1-ը և գնահատել տրված հրամանը, այլ՝ փետրվարի 23-ը. ցուցարարներն անընդհատ ցույցեր են անում, պնդումներ կային, որ ընտրությունները շահել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Դա նորմալ է, ցուցարարների իրավունքն է, դրա հետ մեկտեղ կային տվյալներ, որ բանակին ոմանք փորձում են ներքաշել տվյալ գործընթացի մեջ: Պաշտպանության երկու փոխնախարարներ գրեթե չքողարկված իրենց զորակցությունն էին սկսել հայտնել ցուցարարներին, ինչն ընդհանրապես արգելված է, բայց նրանք արդեն կարծես թե անցել էին այն կողմը: Կար Երկրապահ կամավորական միություն, որտեղ խմորումներ էին, իսկ դա զինված մարտիկներով համալրված փորձառտու կառույց է: Հիմա փորձեք գնահատել իրավիճակը: Նաև ստեղծվում են խմբեր, որոնք ոչ մի գործողություն այդ հրամանով պետք է չանեն»,- ասաց նա:

Ալումյանի խոսքով՝ հայտնի 0038 հրամանը նպատակ է ունեցել կանխել քաղաքական հետագա քաղաքական գործընթացներին բանակի հնարավոր ներքաշումը:

«Բանակը ոչ թե այս հրամանով է ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ. մինչ այդ նման փորձեր են եղել, իսկ այս հրամանով դա կանխվել է»,- ասաց Ալումյանը:

Այս թեմայով