0038 հույժ գաղտնի հրամանը կարող է գաղտնազերծել միայն ՊՆ-ն. ՀՔԾ պետ

0038 հույժ գաղտնի հրամանը գաղտնազերծելու իրավասությունը պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարությանը, և ՊՆ-ն կարող է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ փաստաթուղթը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանների հայտարարություններին, թե նախաքննական մարմինը պետք է գաղտնազերծի 0038 խիստ գաղտնի հրամանը։

«Կհորդորեմ պաշտպանական կողմին, որ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ հնչող մեղադրանքները, որ իբր մենք չենք ուզում հրապարակվեն, այլևս չշահարկվեն, որովհետև դա մեր ցանկությունը չէ», -հայտարարեց Սասուն Խաչատրյանը։

Այս թեմայով