Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ֆինանսների նախարարի պատասխանը` Լևոն Զուրաբյանի հարցին

Ֆինանսների նախարարի պատասխանը` Լևոն Զուրաբյանի հարցին

4.thumbԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր 2017 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է դեֆոլտ հայտարարեն:

«Ուզում եմ խոսել այն մասին, ինչից խոսեց վարչապետը. մենք գտնվում ենք մի չարաբաստիկ ցիկլի մեջ, տնտեսությունը տարիներ շարունակ չի զարգանում, ՀՆԱ-ի աճը 2015 թ-ին եղել 3 տոկոս, հարկեր-ՀՆԱ՝ 21,2 տոկոս՝ 2015-ին, 2016-ին՝ 20,7 տոկոս: Սա նշանակում է, որ բյուջեի եկամուտները չեն աճելու մոտակա տարիներին, ուրեմն՝ կա՛մ պետք է ծախսերը պակասեցվեն, կա՛մ պետք է նոր պարտքեր վերցնենք, կամ վերջին հնարավորությունը դեֆոլտ հայտարարելն է, քանի որ 2020-ին մեր բյուջեի ծախսերից 28 տոկոսը կգնա պարտքերի սպասարկմանը»,- դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց նա:

Զուրաբյանը նաև հստակեցրեց, որ դեֆոլտը ոչ թե անվճարունակությունն է, այլ որոշում՝ չվճարելու մասին. «Ոնց որ թե իրավիճակը պարտադրում է դեֆոլտի որոշման գնալու. քանի՞ տոկոս աճ պետք մեր ՀՆԱ-ն ունենա, որ կարողանանք այս ցիկլից դուրս գալ»,- հարցրեց նա:

Վարդան Արամյանը նշեց, թե ամբողջ աշխարհում ընդունված է, որ պարտքն ու դեֆոլտը վճարունակության խնդիր չէ: Նա Կիպրոսի օրինակը բերեց, որն անվճարունակ չէր, ուղղակի հիբրիդային չէր:

«Մենք, որպեսզի հասկանանք արդյոք այդպիսի վտանգ կա՞, մի քանի ցուցիչների ենք նայում, այդ թվում՝ կանխիկ հոսքերին եռամսյակային կտրվածքով»,-ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով՝ ցուցիչներից առաջինը արտաքին պետական պարտքն է, նվազ պարտք ունեցող երկրների համար այն պետք է փոքր լինի 48 տոկոսից, 2015 թվականին եղել է 34 տոկոս, հաջորդը արտաքին պետական պարտքի արտահանումն է. «Աշխարհում ընդունված կանոն է, որ դեֆոլտը լինում է արտաքին պարտքից, ներքին պարտքով դեֆոլտ չի լինում, ուստի մենք արտահանման մասով արտաքին պարտքը նայում ենք, որպեսզի հասկանանք արդյոք արտահանման միջոցով բավարար արտարժութային ռեսուրսներ ունենո՞ւմ ենք՝ արտաքին պարտքը սպասարկելու համար»,-ասաց նախարարը:

Untitled-1 copy - Copy - Copy