Home » ԺԱՄԱՆՑ » Ֆինանսերի նախարարի տեղակալը թանկարժեք մեքենաների սիրահար է

Ֆինանսերի նախարարի տեղակալը թանկարժեք մեքենաների սիրահար է

sasscollageՀայաստանում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները  շքեղ կյանքի սիրահարներ են: Նր կառավարության անդամները չնայած թաթախված չեն կոռուպցիոն սկանդալների մեջ, սակայն նրանք էլ շքեղությունների պակաս սիրահար չեն: Շքեղությունների սիրահար է նաև ֆինանսների նախարարի նորանշանակ տեղակալ Դավիթ Անանյանը:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` Դավիթ Անանյանը պաշտոնը ստանձնել է 2016թ-ի հոկտեմբերի 25-ին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարգրում չկան մեծ ֆինանսական միջոցներ, սակայն հայտարարագրից պարզ է դառնում, որ նախարարի տեղակալը շքեղ մեքենաների սիրահար է:

Հայտարարագրից հասկանալի է դառնում, որ նորանշանակ տեղակալը մեքենաների սիրահար է, ով պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել  և հայտարարգրել է  MERCEDES-BENZ E 350, TOYOTA LAND CRUISER PRADO 4.0, BMW 525 I  մարդատար մեքենաներ:

Պաշտոնյան տիրապետում է նաև  499000 ՀՀ դրամ արժողությամբ արժեթղթերի, 5,400 ԱՄՆ դոլարի, 3,250 Եվրո, 3,150,000 ՀՀ դրամի և ունի 2 բնակարան:

 Անանյանի եկամուտները հարկային տարվա ընթացքում կազմել են 20,875,616 ՀՀ դրամ  և  35,470 ԱՄՆ դոլար, որոնք ձևավորվել են աշխատանքի վարձատրությունից, շահաբաժնից  և վարձակալությունից:

Դիտվել է 541 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy