Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Օրենքով գող» Զապը ինչ կապ ունի ոստիկանապետի թիկնազորի պետի հետ

«Օրենքով գող» Զապը ինչ կապ ունի ոստիկանապետի թիկնազորի պետի հետ

զապՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակվածայն տեղեկատվության վերաբերյալ, որ «օրենքով գող» Զապը, ով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի մարդն է, վերջինիս հրահանգով արգելել է «Սասնա ծռերին» դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել, և այդ իսկ պատճառով գողական աշխարհի մի մասը այժմ Զապին «գող չի ճանաչում»։

Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է. ««Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին:

Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում:

Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ»»:

Untitled-1 copy - Copy - Copy