Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քուվեյթում ՀՀ-ի դեսպանը դոլարային միլիոնատեր է և ունի «անսահման» անշարժ գույք

Քուվեյթում ՀՀ-ի դեսպանը դոլարային միլիոնատեր է և ունի «անսահման» անշարժ գույք

 մանվեեեելԱյն, որ  մեր դեսպանները մեծ կարողությունների տեր են, որոշները  դոլարային միլիոնատերներ են և իրենց հիմնական նպատակը հյուրընկալող երկրներում իրենց բիզնեսներին տեր կանգնելն է՝ գիտեն շատերը: Այս ֆոնին մենք իրավունք չունենք դժգոհելու, որ հաճախ ենք տապալում մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

Դոլարային միլիոնատերերի ցուցակում է նաև  Քուվեյթի Պետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը  , ով այդ պաշտոնը ստանձնել է 2016-06-02 -ին:

 Վերջինս պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, կիսակառույց շինությունները, 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 8 հողամաս, 3 արտադրական նշանակության շինություն, իսկ որպես շարժական գույք MERCEDES-BENZ 300 և MERCEDES-BENZ S 320 մարդատար ավտոմեքենաներ:

Վերջինս տիրապետում է նաև ընդհանուր առմամբ 89 100 000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնետոմսերի, իսկ դրամական միջոցները հետևյալն են 300,000,000 ՀՀ դրամի, 40,000 Եվրոի, 1,625,000 ԱՄՆ դոլարի: Եթե ամբողջացնում և դոլարի են վերածում վերջինիս գումարները ապա մենք կտենսնեք, որ նախկին պատգամավոր և ներակյումս դեսպան Բադեյանը ունի ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլարի կարողություն:

 Հարկ ենք համարում նշել, որ  Բադեյանը պատգամավոր եղած տարիներին իր հայտարարագրում չի նշել, նմանատիպ ճոխ կարողություները, մասնավորապես որպես անշարժ գույք հողամասեր, բնակարաններ, արտադական նշանակության շինություններ և բաժնետոմսերի մասին, որևէ նշում անգամ չկա, մինչդեռ  դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո  վերոնշվածները թվարկաշ են, որպես մինչև այդ պաշտոնում լինելը,  ձեռք բերված կամ ունեցած սեփականություներ:

Դիտվել է 5,152 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy