Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քանի դոլարային միլիոնատեր է մեծամասնական ընտրակարգով անցել ԱԺ

Քանի դոլարային միլիոնատեր է մեծամասնական ընտրակարգով անցել ԱԺ

ԴԴԴԴ«ԱԺ մոնիտորինգի» դիտարկման արդյունքները. մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների գործունեության ամփոփում» թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպված Մեդիա Կենտրոնում: 

ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար  Լուսինե Վասիլյանը ներկայացրեց հետևյալ տվյալները

Մեծամասնականների 37%-ը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ,իսկ 63%-ը ընդհանրապես 5 տարիների ընթացքում, որևէ օրենսդրական նախաձեռնության, նախագծի մասնակցություն չեն ունեցել:

 Ամենաակտիվ մեծամասնական պատգամավորը` հարցերի և ելույթենրի վիճակագրությամբ, հեղինակած օրենսդրական նախագծերի առումով Էդմոն Մարուքյանն է,  Սամվել Ֆարմանյանն էլ ՀՀԿ խմբակցությունից :

Ամենահարուստ պատգամավորներից  մեծամասնականով ընտրվածները 9-ն են, այն դեպքում երբ ամենահարուստները ամբողջ խորհրդարանում 10-ն են:

Խորհրդարանի 16 դոլարային միլիոնատերերից 12-ը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են:

Բանախոսը հավելեց նաև, որ մեծամասնականի ոչ բոլոր պատգամավորն էին հակված համագործակցել իրենց մոնիթորինգային ծրագրիը իրականցնելու համար, հավելելով որ 41-ից ընդհամենը կեսի հետ է հաջողվել աշխատել, մյուս կեսը հրաժարվել է մասնակցել:

Դիտվել է 316 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy