Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քանի բնակարան ունի Դավիթ Հարությունյանը

Քանի բնակարան ունի Դավիթ Հարությունյանը

դաաավՕրերս Բարձրաստիճան Պաշտոնատար Անձանց Էթիկայի հանձնաժողով, իր հայտարարագիրն է ներկայացրել  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` Դավիթ Հարությունյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է  2016թ-ի սեպտեմբերի 20-ից : 

Համաձայն հայտարարագրում լրացված բաժինների տվյալնների   պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա  է  հետևյալ անշարժ գույքը 6 Բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 1 այգետնակ (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն, 1 անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, 1 հողամաս:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ,՝ 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք  նշված է` մետաղադրամների հավաքածու և գեղանկարների հավաքածու:

 Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նշված է 8,500,000 ՀՀ դրամ, 20,000 ԱՄՆ դոլար:

 Հայտարարագրի վերջին բաժնում լրացված է վերջինիս կողմից  պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները, որը կազմում է 5,362,331 ՀՀ դրամ:

 Դավիթ Հարությունյանի կինը՝ Նորինե Մանուկյանը  հայտարարագրել է 50 հազար դոլար, որը հարկային տարվա սկզբին և ավարտին մնացել է անփոփոխ և 2,800,000 ՀՀ դրամ հարկային տարում ձեռք բերված:
Ընդհանուր առմամբ ամուսինների ունեցվածքը կազմում է  42, 000 000 ՀՀ դրամ:

Untitled-1 copy - Copy - Copy