Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քաղաքացիները պետք է հույսեր ունենան, որ լավ է լինելու. Վարդան Արամյան

Քաղաքացիները պետք է հույսեր ունենան, որ լավ է լինելու. Վարդան Արամյան

11.thumbԱյս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում ասել է ֆինասների նախարար Վարդան Արամյանը:

«Մեր թիմը ազնիվ է լինելու քաղաքացու հետ, մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի իրավիճակը փոխենք ապագա տարիների համար:Քաղաքացիները պետք է հույսեր ունենան, որ լավ է լինելու»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում ասել է ֆինասների նախարար Վարդան Արամյանը:

Հարցին, թե մի քանի ամիս անց ի՞նչ ցուցանիշների հաշվին են փորձելու քաղաքացու քվեն կորզել, հույսերի երաշխիքո՞վ են փորձելու արժանանալ վստահության քվեին:

«Մենք քաղաքացուց ձայն չենք կորզում, այլ վստահության քվեն, և երկորդը կարծում եմ՝ պետք է անենք այն, ինչ պետք է անենք, մեր առջեւ դրված խնդիրը մաքսիմալ պետք է փորձենք լուծել: Ընդհանրապես հույսը վատ բան չէ, հուսալքված մարդին անարադյունավետ են: Հույսը առանց գործողությունների եւս պրոբլեմ է, դրա համար մենք անելու ենք գործողություններ, իսկ հույսը կարծում եմ՝ կարթնանա հասարակության մեջ»,-ասել է նախարարը:

Դիտվել է 56 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy