Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «ISUZU Motors» ընկերության բացման արարողությանը

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «ISUZU Motors» ընկերության բացման արարողությանը

a710c1640bde4a5c9534fc3e4dccffa226ba3c6fՔաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 1/12 հասցեում «ISUZU Motors» ընկերության հայաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը: «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների ուղեկցությամբ քաղաքապետը շրջել և ծանոթացել է տեղում ստեղծված պայմաններին: Նշվել է, որ ISUZU մակնիշի փոքր և միջին բեռնատար ավտոմեքենաների վաճառքից բացի, ներկայացուցչությունը կիրականացնի նաև երաշխիքային սպասարկում: Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել: Ստեղծվել է 25 աշխատատեղ:
Շրջայցի ավարտին «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերը հաճելի անակնկալ են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերելով ISUZU մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Իր հերթին շնորհավորելով ներկայացուցչության բացման առթիվ և շնորհակալություն հայտնելով նվիրաբերված բեռնատարների համար` Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ դրանք լիարժեք կծառայեն մայրաքաղաքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 273 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy