Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Փոքր Մհեր»-ում մտահոգիչ խնդիրներ կան. ՄԻՊ

«Փոքր Մհեր»-ում մտահոգիչ խնդիրներ կան. ՄԻՊ

Արման ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգված է «Փոքր Մհեր» կրթահամալիրում տիրող իրավիճակով։

Նա այսօր, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ երեկ ՄԻՊ աշխատակիցների` կրթահամալիր կատարած այցից հետո հասկացել են, որ պատանիների դոժգոհությունն առանց առիթի չի եղել։

Ըստ օմբուդսմենի, ուսումնական հաստատությունում կան մտահոգիչ խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն աշակերտների նկատմամբ վերաբերմունքին։ «Խոսքը գնում է կրթահամալիրի գործունեությանն առանչվող իրավական ակտերին։ Մանրամասն պետք է ուսումնասիրվի՝ վեր հանելու համար սաների իրավունքների ապահովման տեսանկյունից խնդրահարույց դրույթները, որովհետև այդպիսիք կան, մենք դրանք վեր հանել ենք և դրանց փոփոխությանն ուղղված հիմնարար առաջարկներ ենք ներկայացնելու» – ասաց Թաթոյանը՝ նշելով, որ այդ հարցում իրենք աշխատում են կրթության և գիտության նախարարության հետ։

Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, ապա, ըստ օմբուդսմենի, շատ ավելի մեծ խնդիրների կհանգեցնի։ Պաշտպանի խոսքով՝ պետք է հիմնարար փոփոխություններ կատարել։

 

Դիտվել է 69 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy