Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ

Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ

սերժՊարզվում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի դառնալ երկրի ապագա վարչապետ: Իհարկե նա ուղիղ և բաց տեքստով չի ասել այդ ամենի մասին, սակայն հասկացնել է տվել, որ 2014 թվականի իր հայտնի հայտարարությունից հետո իր պլանները փոխվել են:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստած ֆիլմում լրագրողի հարցին, թե «արդյոք դուք դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է․

«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։

2014թ․ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․Եթե (նոր սահմանադրության – խմբ․) վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Իր նախկին հայտարարությունը չկրկնելը խոսում է այն մասին, որ այս պահին նա բոլորովին այլ պլաններ ունի:

Դիտվել է 1,517 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy