Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Տոմսերը էժան չեն, բայց էժանանալու են». Քաղ ավիացիայի գլխավոր վարչության պետ

«Տոմսերը էժան չեն, բայց էժանանալու են». Քաղ ավիացիայի գլխավոր վարչության պետ

Sergey-Avetisyan-QAGV Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառա­վարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ «տոմսերը կէժանան, և  «Պոբեդա» ավիաընկերության աշխատանքը ՀՀ-ում նախադապ է լինելու, և սա շատ կարևոր իրադարձություն է, որ Գյումրի Շիրակ օդանավակայանը, մեր կողմից նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել»:

  Վերջինս նաև խոսեց, այն մասին որ շարունակվում են  բանակցությունները նաև այլ ավիաընկերությունների հետ, և վերջիններս  ավիաթռիչքներ են իրականացնում  այլ պետություններում  կախված նրանից, թե որքան  պահանջարկ կա  այդ պետությունում. « Այս պահին ոչ մեկի համար գաղտիք չէ, որ Ռուսատանի շուկան,  թե ներգնայի և  թե արտագնայի համար եղել է և մնում է համար մեկ շուկան, և այդ պատճառով էլ  «Պոբեդա» ավիաընկերությունով տեղի կունենա  Շիրակի վերագործարկումը, և սա մեկնարկ է, որից հետո  մենք մեր շուկան կդիվերսիֆիկացնենք դեպի Եվրոպա» :    Վերջում Սերգեյ Ավետիսյանը նշեց , որ նա հասատատում է այն փաստը, որ մեր երկրում տոմսերը էժան չեն, ասելով. «բայց որ էժանանում են դա փաստ է , աշխատելու տեղ կա, բայց դա չի նշանակում , որ ամեն ինչ մնացել է իր տեղում»:

Դիտվել է 126 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy