Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 22-ամյա եզդի տղային պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում

22-ամյա եզդի տղային պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում

hivandPolitik.am-ը տեղեկացավ, որ Էջմիածին քաղաքի Լուսագյուղի բնակիչ ազգությամբ եզդի Ռուզաննա և Հասանը Բրոյանները ապրելով սոցիալապես ծանր պայմաններում  և ունենալով 3 տղա երեխա այսօր կանգնել է խնդիր առաջ:  

Նրանց ավագ որդին` Արթուրը Բրոյանը առողջական խնդիրներ ունի և բանակից տարկետում է ստացել առկա խնդիրների պատճառով, այս պահին  պետպատվերի շրջանակում վերջինս բուժում է  ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:

Politik.am-ի հետ զրույցում Արթուրի մայրը նշեց, որ արդեն 1 շաբաթ գտնվում է վերոնշված բուժհաստատությունում, և ոչ մի փոփոխություն չկա .«տղայիս հարցնում եմ բալես ինչ են անում ասում ա մամ ջան մեկ մեկ դեղեր են տալիս որ խմեմ ու տարել են  աղիներն ու ստամոքսն են ռենտգեն արել»:

Արթուրի մայրը նշեց, որ տվյալ բուժհաստատությունում այլ կարիքներ չեն հոգում, նրանք պնդում են որ մնացած օրգանները որոնք հնարավոր է, որ առկա խնդրի պատճառը լինեն ստուգումը իրենք չեն իրականացնում ասելով որ պետք է այլ տեղերում վճարովի հիմունքերով կատարեն այդ ստուգմները իսկ իրենք, ոչ մի հնարավորություն չունեն:

 Ռուզաննա Բրոյանը նաև հավելեց, որ նրանք ապրում են գյուղի բաղնիքում և աշխատող չունեն , միջնեկ տղան ծառայում է բանակում և մի քանի անգամ շնորհակալագրեր են ուղարկել, որպես լավ զինծառայող:

Հուսահատված ծնողը ակնկալում է, որ այս խնդիրը գոնե պետպատվերի շրջանակում մաքսիմալ լուծում կստանա և նրանք հավելյալ գումար չեն ծախսի տղայի բուժման վրա:

Politik.am-ը  փորձեց կապ հաստատել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանի հետ:

 Վերջինս զբաղված լինելու պատճառով չկարողացավ մեր հետ զրուցել և մեր հարցերին պատասխանեց Գևորգ Մուրադյանի օգնականը, ում ներկայացնելով առկա խնդիրը, վերջինս խնդրեց իրեն փոխանցել քաղաքացու կոնտակտային տվյալները և առաջին իսկ հնարավորության դեպքում այս խնդրին ընթացք տալ:

Untitled-1 copy - Copy - Copy