Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Փոխնախարարը տարեկան 93 միլիոն եկամուտ ունի

Փոխնախարարը տարեկան 93 միլիոն եկամուտ ունի

tiggԲարձրաստիճան Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

Հայտարարագրված կարողությունը աչքի է ընկնում  անշարժ  գույքի մեծ քանակով  և փոխառություններից ստացած եկամուտներով: Որպես անշարժ գույք հայտարարագրված է 2 հողամաս, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, ավտոտնակ, ամառանոց, իսկ շարժական գույք՝  MITSUBISHI OUTLANDER 2.0 մարդատար ավտոմեքենա:

Նախարարի տեղակալը կարողության  զգալի մաս կուտակել է  հանձնած փոխառությունների դիմաց ստացած գումարների միջոցով, ավելի կոնկրետ վերջինս ունի 49 000 ԱՄՆ դոլար, 85 00000 մլն ՀՀ դրամ  և 2 0000 եվրո:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տիգրան Խաչատրյանի  հայտարարագրած դրամական միջոցները հետևյալն են՝  18,000,000. ՀՀ դրամ և 55,000 ԱՄՆ դոլար:

 Աշխատավարձի վարձատրությունից ստացած տարեկան եկամուտները միլիոններ են կազմում, իսկ ավելի կոնկրետ 93,240,000 ՀՀ դրամ:

 Վերհիշելով նորաստեղծ և նորարար կառավարության կազմում ընդգրկված պաշտոնյաներին նկատում ենք, որ վերջիններս ամենաքիչը դրամային միլիոնատերեր են, ովքեր եկել են «փրկելու»  մեր գրեթե կործանված տնտեսությունը:

 

Untitled-1 copy - Copy - Copy