Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանը դեմ է պարտադրված հանգանակությանը

Տարոն Մարգարյանը դեմ է պարտադրված հանգանակությանը

unnamedԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն խոսակցություններին, որ Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտ վությունների տրամադրման  ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երևան» հիմնադրամին:

«Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված: Նման ուղղորդումները, եթե այդպիսիք իրոք կան, ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, ովքեր տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ըստ այդմ, մեր համաքաղաքացիներին կհորդորեմ ուղղորդումների դեպքում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության միջոցով տեղյակ պահել մեզ այդ մասին: Բացի այդ, հրապարակեք նաև աշխատակազմի վերահսկողության վարչության պետի՝ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում քաղաքացին կարողանա անմիջական կապ հաստատել հենց ահազանգերն ստուգող օղակի պատասխանատուի հետ», – ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:

Untitled-1 copy - Copy - Copy