Home » Real Politik » Վիգեն Սարգսյանը փորձում է «փչացնել» Կարեն Կարապետյանին

Վիգեն Սարգսյանը փորձում է «փչացնել» Կարեն Կարապետյանին

karen-karapetyan-2-634x445Հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը, ըստ որի աշխատող քաղաքացիները պետք է ամեն ամիս 1000 դրամ վճարեն նոր ստեղծվող հիմնադրամին, որի նպատակն է ապահովագրել այն զինվորների ընտանիքներին, որոնք կզոհվեն կամ վիրավորվել են զինծառայության ընթացքում:

Այս նախաձեռնությունը կարելի է համարել Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ձախողումը: Հանրությունը իսկապես բարկացած է, քանի որ առանց վստահության վերականգնման իշխանությունները փորձում են նոր ֆինանսական բեռ դնել հանրության վրա:

Ստեղծված իրավիճում  մարդկանց դժվար կլինի համոզել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը տարբերվում է իր նախորդներից:

Փաստորեն սա կարելի է համարել Սերժ Սարգսյանի թիմի կողմից հարված Կարեն Կարապետյանին: Վիգեն Սարգսյանը չէր կարող հաշվարկած  չլիներ, թե ինչպիսի հակազդեցության է արժանանալու նախաձեռնությունը բնակչության կողմից: Եթե այս նախաձեռնությունը նախարարի միամտության արդյունք չէ, ապա նպատակը  Կարեն Կարապետյանին «փչացնելն» է, ցույց տալ, որ նրա կառավարությունից ևս կան դժգոհություններ:

Դիտվել է 2,393 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy