Home » ՄԱՄՈՒԼ » Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու. «Ժողովուրդ»

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու. «Ժողովուրդ»

Վիգեն Սարգսյան«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու: Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը:

ՀՀԿ-ին մոտ կանգած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ: Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում և կայացվում են կարևորագույն որոշումներ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy