Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետի օգնականը պատգամավոր դառնալու հույս ունի

Վարչապետի օգնականը պատգամավոր դառնալու հույս ունի

արամm, Վարչապետ Կարեն Կարապետյանի ձևավորած թիմը, օրերս ՀՀԿ-ին անդամագրվելու որոշում կայացրեց: 

Օրեր առաջ նման որոշում կայացրեց նաև վարչապետի խորհրդական, իրավաբան Արամ Վարդևանյանը , ով մասանավորապես այդ որոշումը մեկնաբանել էր հետյևյալ կերպ .«Այս որոշումը ինձ համար չափազանց պատասխանատու է և հիմնավորվում է հետևյալով. Հանրապետականը հենց այն կուսակցությունն է, որը որպես իր ծրագրային դրույթ, որպես Հայաստանի զարգացման տեսլական ընդունում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվել մեր իրականությունում: Այսինքն այն սկզբունքը որի իրացմանն ու պաշտպանությանն են ուղղված եղել իմ գրեթե 6 տարիների մասնագիտական գործունեությունը»:

Փաստորեն նորանշանակ օգնականը  իրավունքի գերկայության սկբունքին սատարող համարում է ՀՀԿ-ին այն դեպքում, երբ տարիներ շարունակ նա բացասական է արտահայտվել իշխող կուսակցության գործունեության վերաբերյալ, իսկ պաշտոն ստանալուց հետո, սկսում է երկրի ապագան տեսնել ՀՀԿ-ում:

Թերևս այս ամենը ունի իր բացատրությունը, համաձայն որի նա լիահույս է, որ այս տարբերակով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակով  մանդատ կստանա  ԱԺ-ում:Այս մասին նա հաճախ խոսում է իր մերձավորների շրջապատում: Նա վստահ է, որ Կարեն Կարապետյանը իր ձեռքը բռնած կտանի Ազգային Ժողով:

Դիտվել է 509 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy