Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետին զանգելը հարցի լուծման մեխանիզմ չէ. Լևոն Զուրաբյան

Վարչապետին զանգելը հարցի լուծման մեխանիզմ չէ. Լևոն Զուրաբյան

լևոնԱյսօր խորհրդարանում  ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ նախագիծը ներկայացվելուց հետո,   ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ օրակարգում մենաշնորհների վերացման հարցը ներառելու համար:
«Մենաշնորհները Հայաստանում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը։ Դրա պատճառով տուժում են սպառողները, մեր ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալապես անապահով մարդիկ»,- նշեց նա՝ հիշեցնելով օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի այն խոսքը, որ յուրաքանչյուրը կարող է զբաղվել ներկրմամբ և հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանին էլ առաջարկել էր նման դեպքեր արձանագրելու դեպքում իրեն զանգել:

«Կարծում եմ՝ դա հարցի լուծման մեխանիզմ չէ: Առաջարկում եմ Դուք՝ որպես ԱԺ նախագահ, հարցը դնելու նպատակով հրավիրեք ԱԺ լսումներ:  Շատ կարևոր է, որ թափանցիկ արվեն այդ քննարկումները, պետք է հասկանալ՝ ինչ անել, որ մենաշնորհները վերացվեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ մենաշնորհների վերացումը հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է:

«Իհարկե, միշտ էլ կարող ենք լսումներ  անցկացնել»,- պատասխանեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ դեռ պետք է սպասել, մինչ վարչապետը կներկայացնի մենաշնորհների վերացման իր մեթոդը:

«Ես կարծում եմ, որ դրանով զբաղվող լուրջ կառույց կա: Անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել, թե կառավարությունն ինչ է անում: Հետո եթե անհրաժեշտ լինի, կառավարությանը հրավիրել քննարկման»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Untitled-1 copy - Copy - Copy