Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

chinastani_despan1.thumbՎարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:   

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից:

Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը:

 

Դիտվել է 39 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy