Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետը նոր նշանակում է արել

կարենՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարության այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար պետք է ունենա:

Համաձայն որոշման նախագծի՝ Սամվել Մուրադյանը նշանակվեց մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար: Արմեն Ամիրյանը նշեց, որ Սամվել Մուրադյանը մշակույթի ոլորտի հետ առնչություն ունեցող անձ է:

Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին առաջարկեց հարցեր տալ Սամվել Մուրադյանին, որը ներկա էր կառավարության նիստին, սակայն հարցեր չհնչեցին:

Untitled-1 copy - Copy - Copy