Home » ՄԱՄՈՒԼ » Վանաձորում խմորումները շարունակվում են. «Հրապարակ»

Վանաձորում խմորումները շարունակվում են. «Հրապարակ»

Մամիկոն Ասլանյան«Հրապարակ»-ի տեղեկություններով Վանաձորում խմորումները շարունակվում են, այժմ՝ փոխքաղաքապետի ընտրության շուրջ։ Գլխավոր հավակնորդը ՀՀԿ ցուցակի 6-րդ համարն է՝ Արտյոմ Գրիգորյանը, որին «Շոկի Արտյոմ» են ասում՝ համանուն տաքսի ծառայության սեփականատերն է։ Բայց երիտասարդ Արտյոմն առավել հայտնի է շենքերի, շինությունների քանդել-վաճառելու գործով։ Քաղաքային չօգտագործվող կառույցները քաղաքապետի թույլտվությամբ Գրիգորյանը քանդում ու վաճառում է։ Նրա թեկնածությունը սվիններով են ընդունել քաղաքապետարանի հնաբնակները, Սամվել Վանցիկիչի թիմը հույս էր փայփայում, որ Մամիկոն Ասլանյանը չի ազատվի հնաբնակներից։ Ի դեպ, նա արդեն նորոգել է իր աշխատասենյակը, պաշտոններ է խոստացել մտերիմներին։ Ավագանու նիստը նախատեսված է մոտ օրերս, Ասլանյանը բանակցում է, որ բերի իր օգտին քվեարկած դավաճաններին ու քվորում ապահովի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 63 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy