Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վախով ճամփա եկեք չգնանք. Թևան Պողոսյան

Վախով ճամփա եկեք չգնանք. Թևան Պողոսյան

թևան…Սկզբում նրանք քեզ արհամարհում են, հետո կռվում են քո դեմ, հետո դու հաղթում ես նրանց… եթե դուխով ես

Մենք իսկապես հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Պատերազմ է, բայց ամեն ինչին վերաբերվում ենք այնպես, կարծես անսահման ժամանակ ունենք մեր բացթողումները շտկելու համար: Ասում ենք, որ պետք է պայքարենք մեր տնտեսության քաղցկեղների` կոռուպցիայի, մենաշնորհների, հովանավորչության դեմ, բայց խոսքից անցել է արդեն հինգ օրից ավելին ու դեռ քայլ չենք տեսել: Իրականում առնվազն մեկ ամսից էլ ավելին է անցել «սառը ցնցուղից» ու դեռ էլի կտրուկ քայլ չենք տեսել: Հասկանում եմ «գեղեցիկ»՝ դանդաղ ենք շտապելու մոտեցումը, ասեմ, որ մոդայիկ է հնչում, բայց արդյո՞ք ունենք բավարար ժամանակ դանդաղ շտապելու:

Լավ, դա էլ կարող ենք հասկանալ, որ շտապելուց աչքն ուղղելու տեղը կարող ենք նաև ունքը ծռել, բայց եկեք հասկանանք, իսկ ի՞նչ է այդ ծռելը նշանակում: Օրինակ, խնդիր կա ավելորդ մարդկանց աշխատանքից ազատել, և եթե դա անենք առանց ճիշտ հաշվարկելու ու մեկ անգամ ևս վերահաշվարկելու, իսկապես ունքի ճիշտ կամարը կարող ենք ծռել: Բայց հաշվարկողը դանդաղելու ժամանակ չունի:

Մենք իսկապե՞ս չենք ցանկանում արագ փոխվել, դառնալ ժողովրդավար, ունենալ ազատ տնտեսական հարաբերություններ, արդիականացնել սպառազինությունը, մենք՝ որպես հասարակություն: Մեր մեջ վախը խորն է` վախը նորի, վախը մարտահարվերին բաց նայելու, վախը մարտահրավերի աչքերին նայելուց նորն ընդունելուց, բայց ամենամեծ վախը նորովի մտածելուց՝ մեզ յուրահատուկը կորցնելուց: Ու այդ վախն այնքան ուժեղ է, որ նույնիսկ մտքներով չի անցնում, որ ոչ ոք մեզ չի ասում մերը պահպանենք, մարտահարվերը հաղթահարենք նորով ու մերը չկորցնելով: Մենք վախենում ենք մի քանի բան անելուց միաժամանակ: Մենք մի քայլանոց ենք: Մեր ազգային բոլոր «խաղերը» միքայլանոց են: Մենք չենք կարող հավատալ, որ որևէ մեկը կարող է այսօր այսպիսի նախադասություն ասել, բայց իրական միտքը լինի այն, որ մի քանի օրից, շաբաթից, ամսից, տարուց, կգա այն օրը, որ ավելին կվերցնենք, ավելիին կհասնենք: Մենք վախենում ենք փորձել մի 10, 20, 30, 40, ….200 տարի այնկողմ նայել: Իսկ վախի արմատն այն է, որ չենք վստահում` կողքինին, հարևանին, գործընկերոջը, պաշտոնյային ու այդպես շարունակ: Ու դա էլի վախից:

Եկեք թոթափվենք վախերից: Վախով ճամփա եկեք չգնանք: Դուխով ապրենք, դուխով լինեք:

Գրում է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը

…Սկզբում նրանք քեզ արհամարհում են, հետո կռվում են քո դեմ, հետո դու հաղթում ես նրանց… եթե դուխով ես

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy