Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սպասվում է նոր պաշտոնանկություն. Արտակ Շաբոյանը պետք է հեռանա

Սպասվում է նոր պաշտոնանկություն. Արտակ Շաբոյանը պետք է հեռանա

a8takՎարչապետ Կարեն Կարապետյանի և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի ջրերը մի առվով չեն հոսում: Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր խոսակցութուններ են շրջանառվում, որ Արտակ Շաբոյանը պաշտոնանկ է արվելու: Շաբթյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ նրա հովանավորյալն է նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետը ազատություն չունի նրա պաշտոնանկության հարցում: Կառավարության յուրաքանչյուր նոր նիստի ընթացքում Կարեն Կարապետյանը նախատում է ՏՄՊՊՀ նախագահին:

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստին վարչապետ Կարեն Կարապետյաննանդրադարձավ ՏՄՊՊՀ-ի կողմից 110 միլիոն դրամով տուգանված «Երևան գարեջուր» ընկերությանը:

Վարչապետը նկատեց, որ չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անկախ մարմին է, սակայն դա չի խանգարում իրեն կարծիք արտահայտել:

Նա ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են:

«Հորդորում ենք ջանքերն ուղղել առաջնային սպառման շուկա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող դժգոհությունները շատ են: Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն»,- ասել էր Կարապետյանը:

Այս միջադեպից հետո սպասվում է, որ Կարեն Կարապետյանը անելու է ամեն ինչ, որպեսզի ազատվի Արտակ Շաբոյանից: Նա կարող է հեռանալ իր զբաղեցրաց պաշտոնից անգամ մինչև ՀՀԿ սպասվելիք համագումարը:

Դիտվել է 766 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy